Երեկ լսում էի Նիկոլի ելույթը, տպավորություն է, թե բոլորիս դրել է ապուշի տեղ, թասիբ, ամոթ չկա՞, չի տեսնո՞ւմ՝ իր հասցեին ինչեր են ասում. Վիգեն Ստեփանյան (տեսանյութ)
Գերիների, բոլոր անհետ կորած զինվորների վերադարձը ժամ առաջ է պետք կատարել, ցավոք սրտի, օրեցօր մենք համոզվում ենք, որ այս կառավարությունը, այս վարչապետ ասվածը պարզապես ի վիճակի չեն այդ գործերն անելու, անտեղյակ են: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում ասաց դերասան Վիգեն Ստեփանյանը:
«Երեկ լսում էի նրա (խմբ.- Նիկոլ Փաշինյան) ուղերձը, ես այն տպավորությունն ունեմ, որ բոլորիս դրել է ապուշի տեղ: Ասում է՝ կինս օժանդակություն է ցույց տվել, ո՞ւմ է օժանդակել, գլխավոր հրամանատրի՞ն, գլխավոր շտաբի՞ն, մարդիկ զբաղված են իրենց գործով, դու ի՞նչ գործ ունես, և դա շատ լուրջ է ասվում»,- նշեց նա:
Վիգեն Ստեփանյանն ընդգծեց՝ բոլորիս ցավը նույնն է, բոլորիս խնդիրը նույնն է: «Ադրբեջանցիները հիմա իրոք հրճվում են ու ոչ միայն նրա համար, որ հողեր են նվաճել, եթե իհարկե նվաճել են, դա էլ է մեծ հարցական, դիվանագիտությունը լուռ է ու դրա փոխարեն փոխվում են նախարարները»,- հայտարարեց նա:
Արդյոք ունի՞ վարչապետի թեկնածու, Ստեփանյանն ասաց՝ խելացի, գիտակ մարդիկ կան: «Ես աապշում եմ՝ Նիկոլը չի տեսնո՞ւմ այս ամենը, իր հասցեին ինչ ասես, ասում են: Հիմա որ ամեն ինչ դնենք մի կողմ, զուտ որպես հայ տղամարդ. ոչ թասիբ կա, ոչ ամոթ, ոչ արժանապատվություն, միայն բլբլա, բայց սա թերթ չէ, սա կյանք է՝ դաժան օրենքներով, թերթում հոդվածներ գրել ու աջից ձախից փող ստանալ չէ»,- շեշտեց Վիգեն Ստեփանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










