Խաղաղ բողոքի ակցիա իրականացնողների վրա հարձակվողների թվում եղել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի մայրը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ խաղաղ ակցիա իրականացնող ցուցարարների վրա հարձակվածների թվում եղել է Կենտրոնի թաղապետի մայրը։
«Ի գիտություն իրավապահների։
Հենց նոր ինձ տեղեկացրեցին, որ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակված՝ իլհամ ալիևի երևանյան աջակիցների թվում ճանաչել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ Ավետ Պողոսյանի մորը։
Ստուգե՛ք, խնդրեմ, այս տեղեկությունը»,-գրել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ քիչ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստներն այսօր հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, ակտիվիստներն ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:











