«Իրանական միջուկային ծրագրի հայրը» սպանվել է 12 գործակալի կողմից. Daily Mail-ն ուշագրավ մանրամասներ է հայտնել Մոհսեն Ֆահրիզադեի աղմկահարույց սպանության վերաբերյալ (տեսանյութ, լուսանկարներ)

11:27 • 30.11.20

Հայտնի են դարձել միջուկային գիտնական, Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մանրակրկիտ գործողության մանրամասները՝ այս երկրի ղեկավարության կողմից պնդումների ֆոնին, որ սպանության ետևում կանգնած է Իսրայելը: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը` հղում տալով իրանցի լրագրող Մոհամադ Ահվազեի տվյալներին: Վերջինս վստահեցնում է, որ այդ տվյալները ստացել է իսլամական հանրապետության իշխանություններից:

Ֆահրիզադեն, որին անվանում են Իրանի միջուկային ռումբի ծրագրի «հայր», գնդակահարվել է ուրբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին: Գործողության վերջին փուլում ներգրավված է եղել 12 գործակալ, որոնց Ահվազեն անվանում է «բարձր որակավորում ունեցող մարդասպաններ»: Զինյալները, որոնց շարքերում 2 դիպուկահար կար,  կազմում էին 62 հոգանոց դավադիր խմբի մի մասը: Իրանցի լրագրողը նշում է, որ մնացած 50 հոգին պատասխանատու էին նյութատեխնիկական ապահովման համար:

Ֆահրիզադեի մեքենայի վրա  հարձակումը տեղի է ունեցել Թեհրանից 80 կմ հյուսիս-արևելք գտնվող Աբսարդ քաղաքի մոտակայքում: Հարձակումը պլանավորված է եղել օղակաձև ճանապարհի մոտակայքում ՝ քաղաք տանող խիտ անտառածածկ բուլվարի ներքևի հատվածում:

«Լիկվիդացիոն խումբը» երկար ժամանակ ուսումնասիրել էր միջուկային գիտնականի աշխատանքային գրաֆիկը, նրա շարժման ուղիները և իմացել էր, որ նա ուրբաթ օրը պատրաստվում է Թեհրանից Աբսարդ գնալ: Մոտ 10 000 բնակչություն ունեցող քաղաքում շատ հարուստ թեհրանցիներ երկրորդ տուն են ձեռք բերել, և 59-ամյա Ֆահրիզադեն (այլ աղբյուրների համաձայն, նա 62 տարեկան էր), այնտեղ առանձնատուն ուներ:

Դարանակալման վայրում նրան սպասում էր Hyundai Santa Fe մեքենան ՝ 4 ուղևորով, 4 մոտոցիկլավարով և երկու դիպուկահարով ՝ ականապատված Nissan փիկապի հետ միասին: Ուղեկցորդներով եկող Ֆահրիզադեի մեքենայի ժամանումից կես ժամ առաջ`(գիտնականին ուղեկցում էր ընդամենը 3 փամփուշտազերծ մեքենա) տարածքում էլեկտրականությունն անջատվել է: Ֆահրիզադեի մեքենան ավտոշարասյան կենտրոնում էր: Երբ նրան ուղեկցող երրորդ մեքենան անցել է «լիկվիդացիոն թիմի» կողմից կանխորոշված կետը, ճանապարհին կանգնած Nissan-ը պայթեցվել է:

Պայթյունի ուժն այնքան զգալի է եղել, որ ճանապարհի էլեկտրական սյուները վնասվել էին, և անցնող մեքենաների բեկորները ցրվել են շուրջ 300 մետր շառավղով:

Երկրորդ մեքենան, որում գտնվում էր Ֆահրիզադեն, այնուհետև գնդակահարվել է 12 հատուկ գործակալի, այդ թվում ՝ երկու դիպուկահարի կողմից: Կատաղի փոխհրաձգություն է սկսվել գիտնականի թիկնապահների ու հարձակվողների միջև:

«Մարդասպանների խմբի հրամանատարը Ֆահրիզադեին դուրս է հանել իր մեքենայից, գնդակահարել և համոզվել, որ նա սպանված է»,-պնդում է Ահվազեն՝ հավելելով, որ հանցագործները անհետացել են դեպքի վայրից ՝ իրենց շարքերում կորուստներ չունենալով:

Մոհսեն Ֆահրիզադեն ոստիկանական ուղղաթիռի միջոցով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա ստացած վիրավորումներից մահացել է ոչ թե հարձակման վայրում, այլ բժշկական հաստատությունում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։

Mohsen Fakhrizadeh - dubbed the 'father' of Iran's bomb programme - was shot dead in his car by 12 highly-trained assassins following an explosion in the city of Absard, 50 miles east of Tehran. Pictured: Ebrahim Raisi - head of Iran's judiciary - and family members of Fakhrizadeh stand by his bodyThe killers - which included a pair of snipers - formed part of a 62-person strong group of plotters. The remaining 50 people were responsible for logistical support. Pictured: The aftermath of the assassinationServants of the holy shrine of Imam Reza carry the coffin of Iranian nuclear scientist Mohsen Fakhrizadeh, in Mashhad, IranA coffin with an image of Iranian nuclear scientist Fakhrizadeh, can be seen among the servants of the holy shrine of Imam Reza in MashhadMourners are seen during the funeral procession of Iran's assassinated top nuclear scientist Mohsen Fakhrizadeh at Imam Reza ShrineMourners are seen during the funeral of top nuclear scientist Fakhrizadeh in Mashhad, Iran, on November 29A group of demonstrators clutch signs - one reading 'down with Israel' - as they gather to protest the assassination in TehranDemonstrators are seen gathering at a protest site in Habboubi Square in Iraq's southern city of Nasiriyah on SaturdayIran's Judiciary Chief Ayatollah Ebrahim Raisi pays respect to Fakhrizadeh on Saturday alongside the slain scientist's family