Բժիշկները Բայդենի ոտնաթաթի ոսկրերում ճաքեր են հայտնաբերել
ԱՄՆ ընտրված նախագահ, 78-ամյա Ջո Բայդենի ոտնաթաթում բժիշկները ոսկրերի ճաքեր են հայտնաբերել, հաղորդում է ТАСС-ը:
Բայդենի բուժմամբ տարիներ շարունակ զբաղված բժիշկ Քեվին Օքոննորը հայտնել է, որ ոսկրերի ռենտգենային հետազոտության արդյունքում ոտնաթաթի ոսկրերում են ճաքեր հայտնաբերվել:
Բժշկի փոխանցմամբ` Բայդենը մի քանի շաբաթ պետք է հատուկ վիրակապ կրի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 78-ամյա Բայդենը սայթաքել և վայր է ընկել, ինչի հետևանքով ոտնաթաթի վնասվածք է ստացել:










