Բրազիլիայում համավարակի սկզբից մինչ այժմ կորոնավիրուսից ավելի քան 170 հազար մարդ է մահացել. RT

05:50 • 30.11.20

Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 24 468 նոր դեպք է գրանցվել, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6 314 740-ի, հաղորդում է RT-ն:

Կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահվան 172 833 դեպք է գրանցվել: 

Համավարակի ողջ ընթացքում 5 578 118 վարակակիր է ապաքինվել:

Վարակման դեպքերի թվով և մահացության ցուցանիշով Բրազիլիան շարունակում է մնալ առաջար եռյակում: