Իրանը կորոշի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության պատասխանի ժամանակն ու վայրը. ԻՀՊԿ հրամանատար

19:31 • 30.11.20

Իրանի «Իսլամական հեղափոխության  պահապանների կորպուսի» հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սոլեյմանին հայտարարել է, որ երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կազմակերպիչների պատիժը վճռական է լինելու:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, ելույթ ունենալով երկուշաբթի տեղի ունեցած իրանցի գիտնականի հուղարկավորությունից հետո՝ գեներալը հայտարարել է, որ Իրանը կորոշի սպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու վայրն ու ժամանակը:

«Թշնամիները պետք է սպասեն մեր պատասխանին: Մենք կորոշենք պատասխանի ժամանակը, վայրն ու որակը: Սակայն սպանության իրագործողների և պատվիրատուների պատիժը վճռական է լինելու»,- հայտարարել է գերենալը:

Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարարությանը կից ուսումնասիրությունների և նորարությունների կենտրոնը ղեկավարող գիտնականին սպանել է նոյեմբերի 27-ին: Վերջինս վիրավորում է ստացել իր դեմ իրականացված հարձակման ժամանակ, որի հետևանքով ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: