ՌԴ ԱԻՆ աշխատակիցները տարհանել են փախստականների տեղափոխող՝ ձյան մեջ խցանված ավտոբուսը
Ղարաբաղում լեռնային ճանապարհին ձյան մեջ խցանված ավտոբուսը, որը փախստականների էր տեղափոխում, տարհանվել է ռուս փրկարարների օգնությամբ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությանը:
«Ռուսաստանի աշխատող ԱԻՆ-ի՝ Լեռնային Ղարաբաղում խմբավորման ուժերի կողմից տարհանվել է փախստականներին տեղափոխող ավտոբուսը: Նրանք վերադառնալիս են եղել Ստեփանակերտ և Լաչինի միջանցքի Շուշի-Գորիս լեռնանցքի հատվածում խցանվել են՝ հայտնվելով ձյան մեջ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Արտակարգ իրավիճակի պահին ավտոբուսում 42 մարդ է գտնվել, այդ թվում՝ 8 երեխա: Հաղորդվում է, որ վարորդը թեթև վնասվածք է ստացել, վերջինիս բուժօգնություն է տրամադրվել: Այլ տուժածներ չկան: Ավտոբուսն ուղեկցել են մինչև Ստեփանակերտ:










