Հարկավոր է՝ երեխաներին փոխարինողներ լինեն, քանի որ նրանք հոգեբանական ծանր վիճակում են. ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցի են անում Կառավարության դիմաց

13:07 • 30.11.20

Այսօր կրկին Կառավարության դիմաց են հավաքվել ժամկետային զինծառայողների ծնողները և  պահանջում են, որ իրենց որդիները, որոնք մասնակցել են Արցախի պատերազմին, մեկ ամիս շուտ զորացրվեն:

«Խնդրում եմ՝ Մատաղիսում, Ջաբրայիլում, Մարտակերտում պատերազմին մասնակցած զինվորները, որոնք պետք է հունվարին զորացրվեն, թող՝ մեկ ամիս շուտ զորացրվեն: Իմ որդին էլ է նրանց մեջ, այդ ահավոր պատերազմին են մասնակցել, ընկերներ են կորցրել, դրսերում են քնել, հիմա էլ դպրոցի հատակին, բետոններին: Խնդրում եմ, աղաչում եմ, որ շուտ տուն գան»,- ասաց ծնողներից Հասմիկ Գրիգորյանը:

Զինծառայողի մայրը նշեց, որ հիմա սահմանում խաղաղ է և հարկավոր է՝ երեխաներին փոխարինողներ լինեն, քանի որ նրանք ծանր հոգեբանական վիճակում են: