Տարածքները շատ արագ տալիս ենք, իսկ գերիներին չենք կարողանում վերադարձնել, այս պայմանագիրը միակողմանի՞ է. անհետ կորած զինվորների ծնողները ակցիա արեցին Էջմիածնի զորամասի մոտ (տեսանյութ)
Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց:
Ծնողները նշում են, որ երեխաները ծառայել են այդ զորամասում, պայմանագրային զինծառայողներ են եղել: Նրանց խոսքով՝ զորամասի 50 զինծառայողից 34-ը չկան, իսկ 16 հոգի դուրս եղել, որոնց մեջ եղել են նաև հրամանատարներ:
Անհետ կորածի մայրը նշում է, որ ծառայողներին տարել են որպես հատուկ ջոկատայիններ, բայց նրանք եղել են քիմիկոսներ, և դա Հայաստանում քիմիկոսների միակ զորամասն է: Նրանց խոսքով՝ ծառայողներին հաստիքով չի տրամադրվում զրահաբաճկոն և սաղավարտ, և նրանց առանց զրահաբաճկոնի և սաղավարտի տարել են հատուկ գործողություն կատարելու:










