Պահի տակ է ստացվել. Երևանի փոխոստիկանապետը՝ լրագրողներին ու օպերատորներին բերման ենթարկելու փորձի մասին

19:23 • 01.12.20

Լրագրողներին ու օպերատորներին բերման ենթարկելու փորձը պատահական է ստացվել. Երևանում ընթացող քաղաքացիական անհնազանդության ակցիայի ժամանակ այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի փոխոստիկանապետ Խուդինյանը:

Նշենք, որ ոստիկանները քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկելուց, հրեցին ու խոչընդոտեցին նաև լրագրողների աշխատանքը: Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել նաև լրագրողներին ու օպերատորներին, սակայն բաց թողեցին նրանց:

Tert.am-ի հարցին, թե ինչու էին փորձում բերման ենթարկել լրագրողներին ու օպերատորներին, փոխոստիկանապետն ասաց. «Պահի տակ է ստացվել»:

Ակցիան դեռ շարունակվում է, չնայած՝ ճանապարհն այս պահին բաց է: