Գաղափարակից ընկերներով սկսում ենք «Սարհլդան» շարժումը. մեր նպատակն է մասնակից դառնալ Հայաստանը պարտության առաջ կանգնեցրած իշխանության հեռացման գործընթացին. Բորիս Մուրազի

03:01 • 01.12.20

Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով գաղափարակից ընկերներով սկսում ենք Serhildan (ապստամբություն) շարժումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Politik.am կայքի գլխավոր խմբագիր, ազգությամբ եզդի Բորիս Մուրազին:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Եզդիները երբեք անտարբեր չեն եղել մեր ժողովրդի համար ապահովության և զարգացման կենտրոն հանդիսացող Հայաստանի Հանրապետության ճակատագրով։

Այսօր էլ Հայաստանը ճակատագրական օրեր է ապրում և այսօր էլ անհրաժեշտ է, որպեսզի հայաստանասեր եզդին կանգնի պետականության կորստի դեմ և իր հնարավորությունների սահմանում դիմադրի թշնամուն մեր երկիրը հանձնել ցանկացող դավաճանական գաղափարի դեմ։

Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով գաղափարակից ընկերներով սկսում ենք Serhildan (ապստամբություն) շարժումը։ Մեր նպատակն է մասնակից դառնալ Հայաստանը պարտության առաջ կանգնեցրած իշխանության հեռացման գործընթացին։ Մեզ կարող են միանալ Հայաստանում ապրող և ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր եզդիները։ Կապ հաստատեք մեզ հետ և մասնակից դարձեք Հայաստանի փրկությանը։

«Սարհլդան» շարժման նախաձեռնող խումբ»: