Գերմանիայում ավտոմեքենան մտել է հետիոտնային գոտի, վրաերթի ենթարկել մարդկանց․ կա 2 զոհ, ավելի քան 15 վիրավոր
Գերմանական Տրիր քաղաքում ավտոմեքենան ընթացել է անցորդների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով գերմանական հեռուստաալիքին, կատարվածի հետևանքով երկու մարդ մահացել է, ևս մի քանիսը՝ վիրավորվել:
Քաղաքապետը հայտարարել է առնվազն 15 վիրավորի մասին: Հաղորդվում է, որ սև Range Rover մակնիշի մեքենան 70 կմ/ժամ արագությամբ անցել է հետիոտն գոտով:
Ոստիկանության ներկայացուցչի հաղորդմամբ՝ վարորդին ձերբակալել են: Նա Գերմանիայի քաղաքացի է, 51 տարեկան: Կատարվածի շարժառիթները դեռևս հայտնի չեն:










