Իրանի «ռազմավարական համբերությունը» սպառվում է. Незвисимая Газета-ի անդրադարձը երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությանը
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարություն է տարածել այն մասին, որ Իրանը գիտեր մահափորձի հետևանքով սպանված միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի կյանքին սպառնացող ռիսկերի մասին: Այս մասին գրում է Незвисимая Газета պարբերականը:
Իրանական հետախուզությունը «տեղեկություն է ստացել այն մասին, որ Ֆախրիզադեն մահափորձի թիրախ է, և նրա սպանությունը կարող է տեղի ունենալ հենց այն վայրում, որտեղ դա տեղի է ունեցել»,տեղեկացրել է Շամխանին:
«20 տարի շարունակ թշնամիները փորձում էին սպանել նրան, բայց մինչ այժմ նրանց դա չէր հաջողվում: Բայց իրանական հատուկ ծառայությունները կանխատեսում էին նման գործողության հնարավորությունը»,-նշել է քարտուղարը:
Իսլամական Հանրապետության ղեկավարությունն այժմ փորձում է պատասխան պատրաստել սպանությանը, որի համար մեղադրում է արտաքին ուժերին: Առաջին թիրախները կարող են լինել միջազգային պայմանագրերը, այդ թվում`«միջուկային գործարքը»` Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը:
Փորձագետները նշում են, որ նախագահ Հասան Ռոհանիի «ռազմավարական համբերատարության» քաղաքականությունը սկսել է նյարդայնացնել տեղական էլիտաներին:
Միջազգային պայմանագրերի շրջանակը պատասխանի տեղ է տալիս: Օրինակ ՝ որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայը համոզմունք է հայտնել, որ Թեհրանը պետք է վերանայի իր վերաբերմունքը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությանը:
«ԱՄՆ-ն և Եվրոպան փաստացի դուրս են եկել «միջուկային գործարքից», ուստի մեր կառավարությունն ու մեջլիսը պատճառ չունեն չվերանայելու, միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, լրացուցիչ արձանագրությունը և միջուկային գործարքը: Իրանը, պատասխանելով Ֆախրիզադեի սպանությանը, պետք է առնվազն դադարեցնի լրացուցիչ արձանագրության կամավոր իրականացումը և վերանայի ՄԱԳԱՏԷ-ի ստուգման ռեժիմը»,-ասել է Ռեզայը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին , Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն։
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։
2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։










