Մեզ ասացին՝ թողեք՝ աշխատենք, այս երկու օրվա ընթացքում մեզ պատասխան կտան․ անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպեցին ՊՆ ներկայացուցչի հետ (տեսանյութ)
Անհետ կորած զինծառայողների ծնողները ՌԴ դեսպանատան ներկայացուցչին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակ հանձնելուց հետո գնացին Պաշտպանության նախարարության շենքի մոտ, որտեղ շարունակեցին բողոքի ակցիան։ Նրանք պահանջում էին հանդիպում նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Բողոքի ակցիա անող կանայք ուժով ներս մտան նախարարության շենք, որտեղ հանդիպեցին ՊՆ ներկայացուցչի հետ։
Վերջինս նրանց ասաց՝ «Թողեք՝ աշխատենք, որոշ ժամանակ բողոքի ակցիաներ մի արեք, երկու օրից կտանք պատասխան»։ Հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկն ասաց, որ երկու օր իրենք կսպասեն պատասխանի և ակցիաներ չեն անի։










