COVID-19-ի հետևանքով մահացածների թիվը Մոսկվայում գերազանցել է 8900-ը. РИА Новости

03:53 • 01.12.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում վերջին 1 օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 76 պացիենտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով օպերատիվ շտաբի տվյալներին:

Այդպիսով, COVID-19-ի հետևանքով մահացածների թիվը Մոսկվայում հասել է 8978-ի:

Նախօրեին հաղորդվել էր 74 մահացած պացիենտի մասին:

Համաձայն պաշտոնական տվյալների՝ Ռուսաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի հետևանքով 368 մահացածի մասին, ընդհանուր առմամբ երկրում համավարակի սկզբից ի վեր մահացել է 39 895 մարդ: