G20-ի հերթական գագաթնաժողովը կանցկացվի 2021 թ. հոկտեմբերի 30-31-ին` Հռոմում
G20-ի հերթական գագաթնաժողովը կանցկացվի 2021 թ. հոկտեմբերի 30-31-ին` Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, ТАСС-ի փոխանցմամբ` հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, քանի որ դեկտեմբերի 1-ին G20-ում նախագահությունը փոխանցվել է Իտալիային:
Իտալիայի նախագահության բացումը կնշանավորվի Հռոմում մայիսի 3-4-ին մշակույթի և տուրիզմի նախարարների խորհրդաժողովով: Անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը կկայանա մայիսի 28-30-ին`Մատերայում, էկոնոմիկայի նախարարները կհանդիպեն Վենետիկում` հուլիսի 9-10-ին, շրջակա միջավայրի և էներգետիկայի պատասխանատուները` Նեապոլում` հուլիսի 22-23-ին, և այլն:
Իտալիայում ակնկալում են, որ նախատեսված հանդիպոմը հնարավոր կլինի անցկացնել ոչ առցանց ձևաչափում:










