Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը․ ՊՆ

13:03 • 02.12.20

Ինչպես ավելի վաղ խոստացել էր ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, դեկտեմբերի 1-ից մեկնարկել է Արցախում պատերազմական գործողություններին մասնակցած պարտադիր ժամկետային զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Նախօրեին Հայաստան է ժամանել զինծառայողների առաջին մեծ խումբը։