Մոսկվայում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից ավելի քան 9000 մարդ է մահացել. ТАСС

00:55 • 02.12.20

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 75 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:

Կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը Մոսկվայում հասել է 8902-ի:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման 612 248 դեպք է գրանցվել, 458 409 վարակակիր ապաքինվել է:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: