Մինսկում չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 300 մարդ է ձերբակալվել

20:41 • 06.12.20

Մինսկում կիրակի տեղի ունեցող չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 300 մարդ է ձերբակալվել:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ գլխավոր վարչության հասարակական անվտանգության և կարգուկանոնի պահպանման հարցերով վարչության պետին, ակցիայի մասնակիցները ձերբակալվել են զանգվածային միջոցառումների մասին օրենսդրության խախտման պատճառով:

«Զանգվածային միջոցառումների մասին օրենսդրության խախտման համար Մինսկի տարածքում ձերբակալվել է ավելի քան 300 քաղաքացի, որոնց նկատմամբ վարչական գործընթաց է սկսվել»,- ընդգծել են գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ կիրակնօրյա բողոքի ակցիան Մինսկում ընթանում է «Կամքի երթ» խորագրի ներքո: Ընդդիմադիրների և նրանց կողմնակիցների բողոքի ցույցերը Բելառուսում պարբերաբար շարունակվում են օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո, որի արդյունքներով հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: