Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

16:55 • 06.12.20

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը հասել է 29 039-ի, որը ռեկորդային ցուցանիշ է երկրի համար: Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով օպերատիվ շտաբին, վարակման դեպքեր են գրանցվել 85 շրջաններում:

Նախօրեին գրանցված ցուցանիշը (28 782) ևս ռեկորդային է եղել: Մինչ այդ վիրուսի տարածման նվազում էր նկատվել: Մոսկվայում կորոնավիրուսով վարակման 7 512 դեպք է արձանագրվել կիրակի, իսկ նախօրեին՝ 7 993: Անցած օրվա ընթացքում մայրաքաղաքում արձանագրվել է վիրուսից մահվան 72 դեպք:

Շտաբի տվյալներով՝ կիրակի արձանագրված վարակման դեպքերից 3753-ը բաժին է ընկնում Սանկտ Պետերբուրգին, 1295-ը՝ Մոսկվայի մարզին, 880-ը՝  Պսկովի մարզում, 484-ը՝ Նիժեգորոդի մարզում, 469-ը՝ Կարելիայում, 396-ը՝ Արխանգելսկի մարզում, 389-ը՝ Սվերդլովկի մարզում, 375-ը՝ Վորոնեժի մարզում, 368-ը՝ Վոլգոգրադի մարզում, 356-ը՝ Ռոստովի:

Երկրում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 457 մարդ, դուրս գրվել՝ 21 342-ը:

Համաճարակի ողջ ընթացքում Ռուսաստանում արձանագրվել է «Քովիդ-19»-ով վարակման 2 460 770 դեպք, որից 43 141-ը՝ մահվան ելքով: