Ազատություն Երմեկ Տայչիբեկովին․ մի խումբ քաղաքացիներ Երևանում Ղազախստանի դեսպանատան մուտքի մոտ պաստառ են փակցրել

16:50 • 07.12.20

Այսօր մի խումբ քաղաքացիներ պաստառ են փակցրել Երևանում գործող Ղազախստանի դեսպանատան մուտքի մոտ: Ազատություն պահանջող պաստառում պատկերված էր Ղազախստանի քաղաքացի Երմեկ Տայչիբեկովը, ով իրեն հռչակել է քաղբանտարկյալ:

Ղազախստանի քաղաքացի Տայչիբեկովին ձերբակալել են սույն թվականի սեպտեմբերի 23-ին Ալմաթիի դատարանի որոշմամբ, քանի որ նա կասկածվում է ազգամիջյան ատելություն հրահրելու մեջ: Մինչդեռ կասկածյալի փաստաբանները պնդում են, որ իրենց տեղյակ չեն պահել դատավարության անցկացման մասին, իսկ բուն դատավարությունն ընթացել է կոպիտ խախտումներով:

Ավելի վաղ, 2017 թվականին Տայչիբեկովը համաներման շնորհիվ վաղաժամ ազատվել էր կալանավայրից, որտեղ գտնվում էր նույն հոդվածով դեռ 2015 թվականին հանցանք գործելու մեջ մեղավոր ճանաչվելու պատճառով:

2016 թվականին ԵԱՀԿ-ն քննադատել էր Ղազախստանի իշխանություններին բլոգերներին սիստեմատիկորեն հետապնդելու առթիվ: Տայչիբեկովի կողմնակիցները պնդում են, որ իր ձերբակալությունների իրական պատճառը Տայչիբեկովի վառ արտահայտված ռուսաստանամետ հայացքներն են: Նա պնդում է, որ Ղազախստանը պետք է դառնա Ռուսաստանի մաս: