Շիրակի մարզի մի քանի համայնքներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

15:22 • 07.12.20

Շիրակի մարզի Ազատանի և Բենիամինի համայքների ղեկավարներ Վարդան Իկիլիկյանը և Արտակ Անտոնյանը հայտարարություններ են տարածել առ այն, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտնում է Mediaport թելեգրամյան ալիքը:

Համայնքների ղեկավարները կոչով դիմել են ՀՀ բոլոր համայնքների ղեկավարներին և բնակիչներին՝ ակտիվորեն մասնակցելու Փաշինյանի և կառավարության հրաժարականի գործընթացին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից ստորագրված կապիտույլացիոն համաձայնագրից հետո, որով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել և որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը, ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, այս թվում տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ, պահանջում են Նիկոլ Փաշինյանի և իր վարչախմբի հրաժարականը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են ՀՀ 3 մարզերի ավելի քան 21 համայնքներ և 149 բնակավայրեր: