Ամերիկացի սենատորները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ
Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, որը վերջին տարիներին թուրքական կառավարության ակտիվ քննադատն է, սենատոր Ջեյմս Լանքֆորդի հետ The Wall Street Journal-ի համար համատեղ գրված հոդվածում վերստին կրկնել է Թուրքիայի դեմ ռուսական C-400 զենիթահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու համար պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը:
«Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է 1952 թվականից ի վեր։ Տասնամյակներ շարունակ Թուրքիան աշխատել է բոլոր դավանանքների մարդկանց համար բաց հասարակություն կառուցելու ուղղությամբ և դիմակայել է ռուսական ագրեսիային։ Բայց արժեքավոր դաշնակիցը շեղվել է»,- գրում են սենատորները։
Նրանց խոսքով՝ Թուրքիայի ձեռք բերած C-400 համակարգերը «նախատեսված են ամերիկյան F-35 կործանիչի խոցման համար»։
Հանրապետական սենատորների կարծիքով՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը «հստակ նախազգուշացում կլիներ», մինչդեռ «պատժամիջոցների բացակայությունը ազդանշան է առ այն, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ խիստ որոշումների»։
«ԱՄՆ-ն պարտավոր է պաշտպանել ամերիկյան շահերը Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներից։ Թուրքիան պետք է հասկանա իր որոշումների հետևանքները»,- հավելել են նրանք։










