Եվրոպական «եռյակն» Իրանին կոչ Է արել հրաժարվել ատոմային ծրագրի ընդլայնման ծրագրերից

15:44 • 07.12.20

Եվրոպական «եռյակն» Իրանին կոչ Է անում հրաժարվելու ատոմային ծրագրի ընդլայնման և միջուկային օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի մուտքի սահմանափակման ծրագրերից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել Է դեկտեմբերի 7-ին:

«Նաթանզ քաղաքի ուրանի հարստացման գործարանում ցենտրիֆուգների երեք նոր կասկադների տեղակայման ծրագրերի մասին Իրանի՝ վերջերս արած հայտարարությունը հակասում Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) և խորը մտահոգություն Է առաջացնում»,- ասված Է հայտարարության մեջ:

«Մենք նաև խորն անհանգստությամբ վերաբերվեցինք Իրանի խորհրդարանի կողմից վերջերս ընդունված օրենքին, որն իրականացվելու դեպքում կհանգեցնի իրանական ծրագրի զգալի ընդլայնման և ՄԱԳԱՏԷ-ի մուտքի սահմանափակման»,- ընդգծված Է պաշտոնական հայտարարության մեջ:

Այնտեղ նշված Է, որ «այդ միջոցներն անհամատեղելի են ԳՀՀՊ-ի և Իարնի մյուս միջուկային հանձնառությունների հետ»:

Ինչպես նշում են երեք երկրների արտգործնարարարությունների ներկայացուցիչները, «եթե Իրանը լրջորեն տրամադրված Է տարածություն պահպանելու դիվանագիտության համար, ապա նա չպետք Է ձեռնարկի այդ միջոցները»:

«Այդ քայլը կարող Է վնասել ԳՀՀՊ-ի պահապանման՝ մեր ընդհանուր ջանքերը և սպառնալիքի տակ դնել դիվանագիտության վերադառնալու կարեւոր հնարավորությունը, որն առաջանում Է ԱՄՆ-ի նոր վարչակազմի գալով: Վերադարձը ԳՀՀՊ-ին նաև օգուտ կտար Իրանին»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:- Մենք մտադիր ենք քննարկել Իարնի կողմից ԳՀՀՊ-ի խախտման հարցը համաձայնագրի շրջանակներում»:

«Մենք ողջունում ենք ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարությունները ԳՀՀՊ-ի վերաբերյալ, որպեսզի պատասխան տանք Իրանին վերաբերող ավելի լայն մտահոգությանը: Դա մեր բոլորի օգտին Է»,- նշված Է հայտարարության մեջ: