Բերդ քաղաքի Վերին Ծաղկավան բնակավայրում տուն է հրդեհվել․ դեպքի վայր է մեկնել հրշեջ–փրկարարների 3 մարտական հաշվարկ

11:30 • 07.12.20

Դեկտեմբերի 7-ին, ժամը 05։59-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Վերին Ծաղկավան բնակավայրում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և  Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի տներից մեկում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։10-ին, մարել՝ 07։30-ին:

Այրվել են 2 ննջասենյակները (28 քմ)՝ գույքով և ջերմահարվել՝ հյուրասենյակի առաստաղը (մոտ 15 քմ)։