ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման անհրաժեշտություն չի տեսնում

21:59 • 07.12.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի կարծում, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը պետք է պարտադիր լինի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է ԱՀԿ պատվաստումների վարչության ղեկավար Քեյթ Օ'Բրայենը:

«Չեմ կարծում, որ կարող ենք գնալ պարտադիր պատվաստման ուղով»,- ասել է վերջինս դեկտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցի ժամանակ:

Նման տեսակետ հայտնել է նաև ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանը:

«Իրականությունն այն է, որ պատվաստանյութն այն է, ինչ պետք է մարդկանց, սակայն պատվաստման գործընթացը պետք է տեղի ունենա զգուշորեն: Պետք է վստահեցնել մարդկանց և ներգրավել պատվաստմանը»,- ասել է Ռայանը: