Կիևում 3000 մարդ պիկետ է անցկացնում Ուկրաինայի կառավարության դիմաց՝ պահանջելով հրաժարվել օտարերկրյա կախվածությունից
Մոտ 3 հազար մարդ պիկետ է անցկացնում Ուկրաինայի կառավարության դիմաց՝ բողոքելով Ուկրաինայի արտաքին ղեկավարման դեմ: «Ընդդիմադիր բարեփոխում կյանքի համար» կուսակցության նախաձեռնած ակցիայի մասնակիցներն իշխանությանը կոչ են անում հրաժարվել ԱՄՆ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ազդեցությունից, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը դեպքի վայրից:
Ցուցարարների ձեռքերում կան «Ուկրաինան չի՛ վաճառվում», «Դուք վերցնում եք, մենք ենք տալիս», «Դադարեցրե՛ք ֆինանսավորել Արևմուտքին» գրությամբ պաստառներ կան:
«Օգնության քողի տակ Արևմուտքը սպանում է ուկրաինական տնտեսությունը: Մենք պետք է ազատվենք այդպիսի արտաքին վերահսկողությունից», - հանրահավաքի ժամանակ ասել է կուսակցության համանախագահ Վադիմ Ռաբինովիչը:
Նրա խոսքերով՝ Ուկրաինայի քաղաքացիները չպետք է մարեն պարտքերը, որոնք առաջացել են Ուկրաինայի կառավարությունում ԱՄՀ-ից «սնվողների» պատճառով, իսկ նրանք, ովքեր երկիրը ներքաշել են այդ «պարտքերի ամոթալի բեռի» մեջ, պետք է հեռանան:
«Մենք պետք է զարգացնենք մեր ձեռնարկությունները, ոչ թե ֆինանսավորենք Արևմուտքին: Այսպես կոչված արտաքին օգնությունն Ուկրաինային զրկում է արդյունաբերությունից և գիտությունից ՝ երկիրը դարձնելով գաղութ», - ասել է նա:
Նույն կուսակցության պատգամավոր Միխայիլ Օպանաշչենկոն ասել է, որ Ուկրաինայի արտաքին կառավարման մեջ մեղավոր է երկրի ղեկավարությունը:
«Ուկրաինայի կառավարությունում սպեկուլյանտները բերել են նման արտաքին կախվածության: Խորհրդարանն ու նախագահը պետք է դա հասկանան: Հակառակ դեպքում, պետության ղեկավարը պետք է լուծարի խորհրդարանը, որը նպաստում է Ուկրաինայի ստրկությանը», - ավելացրել է խորհրդարանականը:
Ավելի վաղ ընդդիմադիր կուսակցությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Ուկրաինայի արտաքին կառավարման մասին և նաև այն մասին, որ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և նրա թիմի ոչ պրոֆեսիոնալ գործողությունները հանգեցրել են նրան, որ Ուկրաինան վերջնականապես դարձել է Եվրոպայի ամենաաղքատ երկիրը:










