Կոչ եմ անում բոլոր հայրենակիցներին 17:00-ից դադարեցնել բողոքի գործողությունները, երեկոյան հանդես կգանք հայտարարությամբ. Ի. Սաղաթելյան

16:38 • 08.12.20

Սիրելի հայրենակիցներ, դուք այսօր ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել գողանալ մեր արժանապատվությունը, մեր պատիվը։ Չի հաջողվել վերջնականապես սպանել հայ ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Կոչ եմ անում բոլոր հայրենակիցներին 17:00 ից դադարեցնել բողոքի գործողությունները։

Երեկոյան «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես կգանք հայտարարությամբ և կներկայացնենք  մեր հետագա անելիքները»,- գրել է Սաղաթելյանը: