Անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիներն օծանելիքներ ու ժամացույցներ են տարել ԱԱԾ

14:52 • 08.12.20

Անհնազանդության ակցիաներ իրականացնող մի խումբ քաղաքացիներ օծանելիքներ և ժամացույցներ են դրել ԱԱԾ շենքի դիմաց։

Նրանց խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ մտահոգված էր կառավարական առանձնատնից կորած օծանելիքով և ժամացույցով, քան հանձնված հայրենիքով։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրումից հետո զայրացած քաղաքացիները ներխուժել էին Կառավարության շենք ու կառավարական առանձնատներ։ Դրան հաջորդած ուղիղ եթերում Փաշինյանը հայտարարել էր, թե ներխուժած քաղաքացիներն օծանելիք ու ժամացույց են տարել, իսկ ԱԱԾ-ն զբաղվել էր գործի բացահայտմամբ։