Բրիտանական նորագույն, 3,1 մլրդ ֆունտ ստերլինգ արժողությամբ ավիակիրը ողողվել է մի քանի տոննա ջրով (տեսանյութ)
3,1 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ բրիտանական նորագույն ավիակիրը վնասվել է շարժիչի հատված լցված ջրի պատճառով:
Ենթադրվում էր, որ HMS Prince of Wales-ը պետք է ԱՄՆ մեկներ F-35 ինքնաթիռների մասնակցությամբ վարժանքների համար, հաղորդում է The Sun- ը:
Նավը վնասվել է հրդեհաշիջման համակարգի վթարի պատճառով: Ծովի մի քանի տոննա ջուրը լցվել է շարժիչի հատված և ողողել էլեկտրամատակարարման համակարգը:
«Վնասը վերականգնելու համար ամիսներ կպահանջվեն: Վերանորոգման համար ծախսերը միլիոններ կկազմեն», - ասել է անանուն աղբյուրը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










