Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 6 միլիոն 600 հազարը. երկրում համավարակի պատճառով մահացել է ավելի քան 177 հազար մարդ. RT
Բրազիլիայում վերջին 1 օրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածության ցուցանիշն աճել է 20 371-ով՝ հասնելով 6 623 911-ի:
Այս մասին հաղորդում է RT-ն՝ հղում տալով Բրազիլիայի առողջապահության նախարարության կայքին:
Համավարակի բռնկումից ի վեր Բրազիլիայում COVID-19-ի հետևանքների բարդացման հետևանքով մահացել է 177 317 մարդ: Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ երկրում վիրուսից ապաքինվել է 5 801 067 մարդ:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհամոն Հեբրեյեսուսը հայտնել է, որ երկրագնդի բնակչության մեծ մասը դեռևս ենթակա է կորոնավիրուսով վարակման:










