Օծանելիքներ ու ժամացույցներ ենք բերել ԱԱԾ-ի մոտ, որ փոխանցեն Նիկոլ Փաշինյանին, և նա ի վերջո կշտանա, հասկանա, որ ԱԱԾ-ն չի կարելի վերածել փալասի․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)
Օծանելիքներ, ժամացույցներ ենք բերել ԱԱԾ-ի մոտ, որ փոխանցեն Նիկոլ Փաշինյանին, և նա ի վերջո կշտանա, հասկանա, որ ԱԱԾ-ն չի կարելի վերածել փալասի։ Այս մասին ԱԱԾ-ի դիմաց Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
«Չի կարելի մի կառույցի, որը տարիներով մեր պետության հենասյունն է, այս սպաները տարիներ շարունակ նվիրված են եղել պետությանը, վերաբերվել որպես թաղայինի, որը զբաղվում է թաղայինի մակարդակի գործերով։ Եկել ենք ԱԱԾ-ին ասելու, որ իրենց այս վիժվածքից ազատագրելու ենք, ազատագրելու ենք նրա այլանդակ գործելաոճից, և չի լինելու այնպես, որ ԱԱԾ-ն շարունակի զբաղվել մանր, էժան գործերով»,-ասաց Հակոբյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Քաղաքացիները փակում են փողոցները ու վանկարկում «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան»:
Անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների մի մասը ոստիկանության կողմից բերման ենթարկվեց:
Մի խումբ քաղաքացիներ օծանելիքներ և ժամացույցներ են դրել ԱԱԾ շենքի դիմաց։ Նրանց խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ մտահոգված էր կառավարական առանձնատնից կորած օծանելիքով և ժամացույցով, քան հանձնված հայրենիքով։










