Օրենքով թույլատրված բոլոր տարբերակները պետք է օգտագործվեն ազգադավին հեռացնելու համար. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները անհնազանդության ակցիա են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Քաղաքացիների մի մասը փակել են Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը և վանկարկում են ՝«Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան»:
Քաղաքացիները ոստիկանների հետ համաձայնութուն ձեռք բերեցին, որպեսզի բացեն ճանապարհը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը, ով մասնակցում է անհնազանդության ակցիային, նշեց՝ բացելու են ճանապարհը, որպեսզի քաղաքացիների տեղաշարժը կաթվածահար չլինի, իսկ հետագա քայլերը լինելու են օրենքով թույլատրված բոլոր եղանակներով.
«Օրենքով թույլատրված բոլոր տարբերակները պետք է օգտագործվեն ազգադավին հեռացնելու համար, վստահեցնում եմ, որ այս պահին նա շատ անհանգիստ ստուգում է« Յանդեքս»-ի խցանումների թիվը:
Կարծում եմ, դեռ շատ անակնկալմներ կան, որ պետք է ստանա Նիկոլ Փաշինյանը և իր դավաճանական խմբակը: Պետք է օգտագործել օրենքով թույլատրված բոլոր մեթոդներն, եթե ինքը չի հասկանում, որ չունի իշխանություն, իրեն պետք պարզապես ցույց տալ»:










