Թուրքական ռազմական մեքենաների նոր շարասյուն է մտել Սիրիա. SOHR

17:38 • 08.12.20

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնն (SOHR) արձանագրել է թուրքական զինուժին պատկանող մեքենաների նոր շարասյան մուտքը Սիրիա:

Ինչպես հայտնում են կենտրոնի մասնագետները, շարասյունը բաղկացած է եղել 15 տրանսպորտային միջոցից, որոնք ռազմական և տեխնիկական սարքավորումներ են տեղափոխել՝ շարժվելով դեպի Իդլիբի «ապաէսկալացիոն գոտու» դիտակետեր: Սիրիայի հետ սահմանը ռազմական մեքենաները հատել են «Քաֆր Լուսին» անցակետով:

Ընդհանուր առմամբ, Իդլիբում հրադադարի և ապաէսկալացիոն գոտի ստեղծելու մասին ռուս-թուրքական պայմանավորվածությունից (2018 թվականին) հետո Սիրիայում գտնվող թուրք զինվորականների թիվը հատել է 7500-ի շեմը:  

Փետրվարի 2-ից մինչ այսօր դեպի ապաէսկալացիոն գոտի է ուղարկվել ավելի քան 10 910 թուրքական բեռնատարներ և ռազմական տրանսպորտային միջոցներ: