Ամերիկյան Moderna և Pfizer ընկերությունները մերժել են Սպիտակ տանը «պատվաստանյութերի հարցով համաժողովին» մասնակցելու՝ նախագահ Թրամփի հրավերը
Ամերիկյան Moderna և Pfizer ընկերությունները, որոնք մոտ ժամանակներս կարող են թույլտվություն ստանալ COVID-19-ի դեմ իրենց պատվաստանյութեր հրատապ օգտագործելու թույլտվություն, մերժել են Սպիտակ տանը «պատվաստանյութերի հարցով համաժողովին» մասնակցելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Stat պաբերականին:
Stat-ը հիշեցնում է, որ Թրամփն ավելի վաղ Pfizer-ին մեղադրել էր նրանում, որ ընկերությունը միտումնաբար հետաձգում է գերմանական BioNTech-ի հետ համատեղ մշակված պատվաստանյութի հաջողված լինելու մասին հայտարրաությունը: Չնայած դրան, Pfizer-ի գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլան ստացել է Սպիտակ տանն անցկացվելիք միջոցառման հրավերը, գրում է պարբերականը:
«Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը նույնպես հրավիրված է, սակայն ո՛չ նա, ո՛չ էլ մյուս ընկերության ղեկավարը չեն գնալը»,- գրել է պարբերականը, որի տվյալների համաձայն՝ երկու ընկերություններն էլ «մերժել են նախագահ Թրամփի հրավերը»:










