ԵԺԿ-ի իմ գործընկերները հայ ռազմագերիների կտտանքների հետ կապված իմ նամակներին ի պատասխան գրում են՝ ադրբեջանական դիվանագետներն իրենց են ուղարկել Ա. Քոչարյանի և Մ. Կարապետյանի տեսակետները. Ա. Աշոտյան
Երեկ շատերս ցնցված էինք ԱԺ իշխանական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի եւ Մարիա Կարապետյանի խայտառակ հայտարարություններից՝ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ Ադրբեջանում մեր ռազմագերիների նկատմամբ «լավ» վերաբերմունքի առնչությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Գաղտնիք չէ, որ թեպետ զորակոչված եմ, այս ողջ ընթացքում ինտենսիվ աշխատել եմ արտերկրի իմ գործընկերների հետ մեր ազգային շահերի շրջանակում, ինչի ամենավառ ապացույցն էր օրերս եվրոպական քաղաքական խոշորագույն ընտանիքի ՝ ԵԺԿ-ի կողմից բարձրաձայնված աննախադեպ ուղերձները։ Այս աշխատանքները շարունակվում են առ այսօր։
Ու ահա քիչ առաջ իմ միջազգային մի գործընկերներ ի պատասխան իմ շարունակական նամակների՝ կապված հայ ռազմագերիների կտտանքների եւ սպանությունների, պատերազմի հրահրման համար Ադրբեջանին պատժելու հետ, ինձ գրում է, որ ադրբեջանական դիվանագետներն իրենց են ուղարկել վերոնշյալ երկու պատգամավորների այդ տեսակետները...
Ինչպիսի օպերատիվություն... Տեղս չեմ գտնում...
Դավաճան սրիկաներ, այ մանդատավոր չարիքներ, դրսում որեւէ լուրջ հարց բարձրացնել չեք կարողանում եւ չեք ուզում, խնդիր լուծել ի վիճակի չեք, ձեր տխմար ելույթներով մեզ ինչի՞ եք խանագարում։ Ադրբեջանին պատժելու փոխարեն «անցած լինի» մեսիջնե՞ր եք ուղարկում։
Դուք ու՞մ եք ծառայում։ Դուք ո՞վ եք ընդհանրապես։
Ես չեմ հավատում, որ դուք այդքան հիմար եք, որ չեք հասկանում ձեր արտանետվածքի վնասը Հայաստանի շահերին։
Ես այլեւս վստահ եմ, որ դրանց կողմից դա արվում է դիտավորյալ»,- գրել է Աշոտյանը:
Նշենք, որ երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ ամիբիոնից հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը կարծում է, թե մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում:
https://www.tert.am/am/news/2020/12/08/Ani-samsonyan/3465046
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ ասել էր, որ պետք է փորձել երկխոսություն, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ:










