Դանիան ՌԴ քաղաքացուն լրտեսության վերաբերյալ մեղադրանք է առաջադրել

17:25 • 09.12.20

Դանիայի դատախազությունը լրտեսության մեղադրանք է առաջադրել երկրում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացու նկատմամբ: Այս մասին գրված է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մեղադրանքը ներկայացվել է Քրեական օրենսգրքի 108-րդ կետի համաձայն: Ամբաստանյալը, որ անազատության մեջ է գտնվում 2020 թվականի հուլիսից կասկածվում է ՌԴ հետախուզական ծառայություններին դանիական էներգետիկ տեխնոլոգիաներ տրամադրելու համար»- ասվում է հայտարարության մեջ:

ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ դատախազությունը մտադիր է ազատազրկում և արտաքսում պահանջել ՌԴ քաղաքացում համար, սակայն ներկայումս գործը չի մեկնաբանում: