Փաշինյանը հանդիպել է գերեվարված և անհետ կորած զինվորների և քաղաքացիական անձանց հարազատների հետ

20:23 • 09.12.20

Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում այսօր կրկին հանդիպել է արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ, տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների եւ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքներին։