Բա այդ իշխանության տիրոջը մենք ի՞նչ պատասխան ենք տալու, մենք չենք իշխանության տերը, այլ ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյան

17:59 • 09.12.20

Կարելի է պահանջել ժողովրդի ընտրած Կառավարության և վարչապետի հրաժարականը, բայց ես կարծում եմ, որ տարօրինակ է, որ այդպիսով ձևավորված Կառավարության հրաժարականի կոնտեքստում քննարկվում է ոչ թե արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ, այլ ժողովրդի տված իշխանությանը ժողովրդի հետ որևէ կապ չունեցող սուբյեկտների հանձնելու հարցը:

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե երբ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում տալ հրաժարական:

«Բա այդ իշխանության տիրոջը մենք ի՞նչ պատասխան ենք տալու: Մենք պատասխան ունենք, մենք չենք իշխանության տերը, իշխանության տերը ժողովուրդն է, և իմ խնդրանքն ու կոչն է, որ Ձեր հարցի պատասխանը դիտարկեք այս համատեքստում և միջոցը չխառնենք նպատակի հետ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե պարզվի, որ խորհրդանում կոնսեսուս ունեն, որ չի կարելի թույլ տալ ժողովրդին պատկանող իշխանությունը հայտնվի ընտրակեղծարարների ձեռքում, դա կլինի կոնկրետ խոսակցություն: «Պետք է զինված խմբերի զինաթափել, ինչը արվում է և կարվի»,-ասաց նա։