Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ

20:47 • 09.12.20

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ, այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ առաջիկա ժամերի ընթացքում մի քանի հայ գերիներ կտեղափոխվեն Հայաստան: