ՌԴ պետդուման օրենք է ընդունել երկրի նախկին նախագահին և նրա ընտանիքին տրվող երաշխիքների մասին

18:22 • 09.12.20

ՌԴ Պետդուման երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանի նախկին նախագահին և նրա ընտանիքի անդամներին տրվելիք երաշխիքների մասին օրենք: Այս մասին տեղեկացնում է  Коммерсантъ պարբերականը:

Օրենքի համաձայն՝ նախկին նախագահը չի կարող ենթարկվել քրեական կամ վարչական պատասխանատվության, կալանավորվել, ձերբակալվել, խուզարկվել կամ հարցաքննվել: Այժմ այդ սահմանափակումները տարածվում են միայն նրա նախագահության շրջանում կատարված գործողությունների վրա. օրենքով առաջարկվում է հանել ժամանակահատվածի նշումը:

Անձեռնմխելիությունը տարածվում է նաև նրա կենցաղային և գրասենյակային տարածքների, տրանսպորտային միջոցների, կապի, փաստաթղթերի, ուղեբեռի և նամակագրության վրա: Նախկին նախագահը կարող է զրկվել անձեռնմխելիությունից Դաշնության խորհրդի որոշմամբ`Պետդումայի կողմից պետական դավաճանության կամ մեկ այլ ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքների հիման վրա, որը հաստատվել է Գերագույն դատարանի կողմից: