ԱՊՀ գագաթնաժողովը կանցկացվի առցանց ռեժիմով

20:55 • 09.12.20

ԱՊՀ անդամ երկրների գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 18-ին առցանց ռեժիմով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Այս տարի ԱՊՀ–ում նախագահում է Ուզբեկստանը: Գագաթնաժողովից առաջ տեղի կունենա ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը: Հինգշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, նրանք կքննարկեն ինտեգրմանն առնչվող հարցեր՝ շեշտը դնելով կորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանն ուղղված համատեղ գործողությունների վրա:

Բացի այդ, նրանք պետք է մի շարք փաստաթղթեր դիտարկեն, որոնց հաստատման դեպքում, դրանք կներառվեն ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի օրակարգում, որը կայանալու է դեկտեմբերի 18-ին: