Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ականազերծել են ավելի քան 70 հա տարածք․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 70 հա հողատարածք և ավելի քան 23 կմ ճանապարհ, ընդհանուր առմամբՙ վնասազերծվել է ավելի քան 4,5 հազար պայթուցիկ առարկա: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 70 հա տարածք, 23 կմ-ից ավելի ճանապարհ, 157 տուն և սոցիալական օբյեկտներ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 4500 պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ-ն նշել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում մաքրվել է մոտ 5 հա տարածք, 500 մ ճանապարհ և 24 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 6 չպայթած զինամթերք:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։










