Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի, ԿԲ խորհրդի անդամներ է ընտրում, նաև՝ Տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ

13:44 • 10.12.20

ԱԺ-ն այս պահին ընտրում է Հաշվեքննիչ պալատի անդամ, ԿԲ խորհրդի անդամ և ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ քվեարկությունը տեղի կունենա 13:15-ից մինչև 14:15-ը: Պատգամավորներին տրվելու է երեք քվեաթերթիկ՝ կողմ և դեմ նշում կատարելու համար:

Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրվել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը, ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն Դավիթ Նահապետյանն է, ԱԺ  տարածքային կառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Վահե Ղալումյանն է։