Ավտովթար Արարատի մարզում. Niva-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ջրատարում. կան վիրավորներ. Shamshyan.com

01:43 • 10.12.20

Դեկտեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 9.5-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել բնակչի տան տարածքում՝ ջրատարի մեջ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Իրավապահները ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 2 ավտոմատ և պարկուճներ: Կայքի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները և շատ արագ ժամանել են բժիշկները, իսկ ճանապարհային ոստիկանները լավ է, շուտ նկատեցին բեռնախցիկում եղած ավտոմատները, ու եթե «գաի» տղերքը ուշադիր չլինեին, կարողա ինչ-որ մեկը ավտոմատները վերցներ»: 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: