Բելառուսի իշխանությունները COVID-19-ի տարածման ֆոնին ժամանակավորապես դադարեցրել են ցամաքային անցակետերով քաղաքացիների ելքը երկրից. РИА Новости
Բելառուսի իշխանությունները COVID-19-ի տարածման ֆոնին որոշել են ժամանակավորապես արգելել ցամաքային անցակետերով քաղաքացիների ելքը երկրից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Բելառուսի կառավարության որոշմանը:
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնելու 10 օրից:
«Ժամանակավորապես դադարեցնել Բելառուսի Հանրապետության պետական սահմանի հատումը Բելառուսի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության տարածքում մշտական կամ ժամանակավոր բնակության թույլտվություն ունեցող արտասահմանցիների կողմից հանրապետությունից դուրս գալու համար»,- նշվում է որոշման տեքստում:
Այն հստակեցնում է, որ խոսքը ճանապարհային, երկաթուղային, գետային անցակետերի մասին է:
Համաձայն որոշման՝ սահմանը հատել կարող է թույլատրվել բացառիկ դեպքերում, որոնք կապված են արտակարգ հանգամանքների հետ:










