ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության հակառեկորդ. 1 օրում՝ 3000 պացիենտի մահ. РИА Новости

07:01 • 10.12.20

ԱՄՆ-ում առաջին անգամ 1 օրում գրանցվել է COVID-ով վարակված ավելի քան 3 հազար պացիենտների մահը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով New York Times թերթին:   

Թերթի տվյալներով՝ չորեքշաբթի գրանցվել են 3011 նոր մահեր:

Անցյալ շաբաթ ցավալի ռեկորդը կազմել է օրական 2760 մահը, և եղել է առաջինը ապրիլից սկսած: Նշվում է, որ ԱՄՆ-ում նկատվում է հիվանդացության և մահացության մշտական աճ՝ կարանտինային միջոցառումների թուլացման ֆոնին: