Ֆրանսիայում դանակով զինված երիտասարդը հարձակվել է ոստիկանների վրա

13:19 • 10.12.20

Ֆրանսիայի հարավում տեղակայված Վոկլյուզ դեպարտամենտում քսանամյա երիտասարդը հարձակվել է քաղաքային ոստիկանության երկու աշխատակցի վրա։ Այս մասին գրում է francebleu.fr-ն, նշելով՝ նրանք թեթև վնասվածքներ են ստացել:

Հարձակվող քաղաքացին կերամիկական դանակով է զինված եղել։ Հետագայում պարզ է դարձել, որ հարձակվողն արմատականացման մեջ կասկածվող անձանց ցուցակում է:

Նա վնասազերծվել է ու ձերբակալվել։

Չնայած որոշակի կասկածների՝ այս պահի դրությամբ հակաահաբեկչական դատախազությունը դեռևս չի ներգրավվել հետաքննության մեջ։

Նշենք՝ միջադեպը տեղի է ունեցել Բոլեն կոմունայում, դեկտեմբերի 9-ին: