Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված է ավելի քան 2 միլիոն 2 հարյուր հազար մարդ, մահացել է ավելի քան 56 հազարը. RT

04:23 • 10.12.20

Ֆրանսիայում 1 օրում կորոնավիրուս է ախտորոշվել 14 595 մարդու մոտ: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի Սանիտարական ծառայությանը:

Նշվում է, որ Ֆրանսիայում ընդհանուր առմամբ վարակված է 2 234 216 մարդ:

Համաձայն Սանիտարական ծառայության տրամադրած տվյալների՝ երկրում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով 1 օրում մահացել է 296 պացիենտ: Այս ցուցանիշն ընդհանուր առմամբ կազմում է 56 648:

 

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտնել էր, որ երկիրը հաղթահարել է COVID-19-ով հիվանդացության երկրորդ ալիքի պիկը: