Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Ռազմիկ Թևոնյանին Արարատի մարզպետ նշանակելու մասին հարցը
Կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 47 հարց է, որից 3- գաղտնի։ Օրակարգում ընդգրկված են Գարիկ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից ազատելու մասին, Ռազմիկ Թևոնյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ նշանակելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցեր և այլ հարցեր։









